Երևանի կոնյակի գործարանն ավարտել է խաղողի գինենյութի թորման աշխատանքները![]() 13 մայիսի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը ավարտել է 2010թ.-ին մթերած 28 525տ. խաղողի գինենյութի թորման աշխատանքները: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում այս տարի գործարանը թորել է 20 մլն. 644 հազար լիտր գինենյութ, որի արդյունքում արտադրվել է մոտ 3 մլն 423 հազար լիտր կոնյակի սպիրտ: Մասնավորապես` ԵԿԳ-ի Այգավանի մասնաճյուղում ստացվել է 1 մլն 477 հազար լիտր սպրիտ, Արմավիրում ` 1 մլն 769 հազար լիտր սպիրտ, Բերդում `177 հազար լիտր սպիրտ: Արտադրված կոնյակի սպիրտի այս ծավալը կօգտագործվի ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար և կհամալրի Երևանի կոնյակի գործարանի կոնյակի սպիրտի պաշարները: Սույն թվականի մայիսի 17, 18 և 20-ին Երևանի կոնյակի գործարանը կկազմակերպի հանդիպումներ Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերի մարզպետների, գյուղապետերի և խաղողագործների հետ, որի ընթացքում կամփոփվեն նախորդ տարվա արդյունքները և կքննարկվեն այս տարվա խաղողի մթերմանն առնչվող հարցեր: Ներկայումս Երևանի կոնյակի գործարանում շարունակվում է խաղողագործների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացը` հաշվի առնելով, որ 2010 թվականին լրացել էր նախորդ տարիներին կնքված պայմանգրերի գործողոււթյան ժամկետները: Հիշեցնենք, որ ընկերությունը սկսած 2001 թվականից համագործակցությունը խաղողագործների հետ կատարում է պայմանագրային հիմունքներով, ինչը թույլ է տալիս աշխատել գյուղացու հետ ողջ տարվա ընթացքում և աջակցել ֆերմերին բերքին առնչվող ընթացիկ խնդիրների լուծման հարցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |