Հունիսի 18-ին կամփոփվի Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը

Հունիսի 18-ին կամփոփվի Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Ավարտվեց համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» Հայաստանի բաց առաջնութան առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած խաղերի սցենարը: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։

Մինչ եզրափակիչ փուլը կանցկացվեն ևս 2 մրցութային փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն խաղերի գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները: 4-րդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ:

Մրցույթների արդյունքները կամփոփվեն հունիսի 18-ին։ Նույն օրը կանցկացվի մրցանակաբաշխություն և խաղերի ցուցահանդես «Orange Արմենիա» ընկերության գլխավոր խանությում։ Այնտեղ կներկայացվեն ոչ միայն մասնակիցների նախագծած խաղերը, այլև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող ընկերություններ:

Մինչ այժմ գրանցվել են 25 մասնակից, որոնց գերակշռող մասն ուսանողներ են Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, Հայաստանի բաց համալսարանից:

Մասնակիցների թվում են նաև դպրոցականներ և 2 ընկերություն: Մրցույթը բաց է նոր մասնակիցների գրանցման համար մինչև 3-րդ փուլը ներառյալ:

Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---