Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը կայցելի Հայաստան

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ, պրոֆեսոր Եժի Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում:Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ: Նախագահ Բուզեկը նաև կհանդիպի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
---