Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կվերաբացվի Իվանա Շրամկովայի ցուցահանդեսը13 մայիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Թանգարանային գիշերվա համար նախատեսված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ծրագրերը ներառում են նաև ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի վերաբացումը: Հատուկ միջոցառումներ են նախատեսված նաև մայիսի 18-ի Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Հետևելով այս տարվա կարգախոսին ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կներկայացնի «Կասկադը հիշողության մեջ» ցուցադրությունը: Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայի Հանրապետությունում: 1967-1980թթ. նա սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստների քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստների ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ: Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ նա ապակու կտորները համադրելով` ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ, որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի «Aperto Vetro»-ում, «Museo Correr»-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում: Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը Երևանում առաջին անգամ ներկայացվել է 2010թ. նոյեմբերի 9-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |