Նազիկ Ավդալյան. Միայն 6 ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ կկարողանամ ես արդյոք շարունակել մարզական կարիերան14 մայիսի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Կարևորը, ես արդեն տանն եմ և ինձ լավ եմ զգում: Մեջքի ցավերը շատ չեն անհանգստացնում», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհի ու Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը մայիսի 13-ին դուրս է գրվել հիվանդանոցից ծանր վիրահատությունից հետո: Ապրիլի 26-ին Նազիկ Ավդալյանը վթարի ենթարկվեց Գյումրի-Վանաձոր մայրուղում՝ ստանալով ողնաշարի գոտկատեղի հատվածի վնասվածք և առաջին ողի բեկորային կոտրվածքներ: Նրան վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին: Ըստ Ավդալյանի, 5-6 ամսից պարզ կդառնա, կկարողանա նա արդյոք շարունակել իր մարզական կարիերան. «Այն ժամանակ էլ կխորհրդակցենք բժիշկների հետ ու որոշում կկայացնենք՝ հուսով եմ, որ կկարողանամ վերականգնվել և ուրախացնել իմ երկրպագուներին, որոնք ցավում էին ինձ համար և իմ կողքին էին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |