Հատուկ ծառայությունը կմտածի` արժե արդյոք մարտի 1-ի գործով հարցաքննել նախկին նախագահներին![]() 14 մայիսի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետաքննության շրջանակներում Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կքննի Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով հարցաքննելու նպատակահարմարությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Նա հայտնել է, որ այդ գործով զբաղվող քննիչները կրկին ուսումնասիրում են այդ գործի նյութերը: Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ այժմ քննարկվում են այդ գործով նոր վկաների հայտնաբերման ուղիները: Նա չի բացառել նաև այն, որ կհրավիրվեն նոր մասնագետներ ու փորձագետներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հորդորեց երկրի իրավապաշտպան մարմիններին ակտիվացնել մարտի 1-ի գործով հետաքննությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |