Եգիպտոսում կրկին բախումներ են սկսվել քրիստոնյա ղպտերի և մահմեդականների միջև![]() 15 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Կահիրեի կենտրոնում անցած շաբաթ օրը կրոնական հողի վրա նոր բախումների արդյունքում տուժածների թիվը կազմում է 60 մարդ, հաղորդում է EGYnews-ը՝ մեջբերելով բժշիկների վկայությունները: Շաբաթ օրը նոր միջկրոնական բախումներ են տեղի ունեցել Կահիրեի կենտրոնում՝ հեռուստակենտրոնի շենքի մոտ: Միջկրոնական հակամարտության պատճառը, որը վերածվել է զանգվածային անկարգությունների, դարձել է հեռուստակենտրոնի մոտ բողոքող քրիստոնյաների և երթուղային տաքսիների մահմեդական վարորդների միջև վեճը: Որոշ ժամանակ անց անհայտ մարդկանց խումբը հարձակվել է հեռուստակենտրոնի մոտ հավաքված քրիստոնյաների վրա: Ինչ-որ մեկը քրիստոնյա ցուցարարների վրա հրազենային զենքից կրակ է բաց թողել, վիրավորվել է շուրջ 60 մարդ: Մայիսի 7-ին Գիզայում Իմբաբա շրջանում՝ Մարի Մինա եկեղեցու մոտ ընդհարումներ են բռնկվել քրիստոնյաների և մահմեդականների միջև, որոնց պատճառ են դարձել քրիստոնյա կին առևանգելու մասին լուրերը, որը մահմեդականցվել է: Բախումների արդյունքում մահացել է 15 մարդ, վիրավորվել է 240 մարդ: Եգիպտոսի քրիստոնյա ղպտերը ներկայացնում են Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական համայնքը: Տարբեր տվյալներով, նրանք կազմում են Եգիպտոսի 80 միլիոնանոց բնակչության 10 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |