Սերբիայի ՆԳՆ ղեկավարը հանդես է գալիս Կոսովոն կիսելու օգտին16 մայիսի 2011 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի բաժանումը սերբական ու ալբանական մասերի Կոսովոյի խնդրի լուծման միակ իրական լուծումն է, գտնում է Սերբիայի փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը: «Կարծում եմ, որ միակ իրական լուծումը սերբերին Սերբիայում թողնելն է, իսկ այն մասը, որտեղ ապրում են ալբանացիները, թող անջատվի: Դա կլինի իրական մի մեխանիզմ, որը թույլ կտա արագ լուծել խնդիրը: Այլ տարբերակները ժամանակի վատնում են միայն, մեզ կպահանջվեն տարիներ և տասնամյակներ ծագող փոքր խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Դաչիչը Կոսովոյի Zeri թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով անկախություն հռչակեցին Սերբիայից 2008 թ. փետրվարի 17-ին: Սերբերը այդ քայլին կտրականապես դեմ են: Տվյալ պահի դրությամբ Կոսովոյի 2 մլն բնակչության միայն 5-10 տոկոսն են սերբեր և այլ ժողովրդների ներկայացուցիչներ: Կոսովոյի սերբերը, որպես կանոն, ապրում են մեկուսի՝ անկլավներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |