Հայկազուն Ալվրցյան. Համշենահայ 200 ընտանիքների ԼՂՀ տեղափոխվելու մասին լուրերը թյուրիմացություն են 16 մայիսի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Ղրղզստանից համշենահայերի 200 ընտանիքների վերաբնակեցման մասին տեղեկատվությունը թյուրիմացություն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Արևմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ները սկսել են չստուգված տեղեկատվություն տարածել այդ մասին, ինչը կարող էր մեծ խնդիրների պատճառ դառնալ ինչպես Ղրղզստանի համշենահայերի, այնպես էլ ԼՂՀ-ի համար: Իր հերթին «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը հաղորդել է, որ համշենահայերի hամայնքի ներկայացուցիչներից մեկը` Ռուսլան Կարաբաջօղլուն, ժամանել է Հայաստան և ԼՂՀ, նրանց վերաբնակեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու և հետո նման առաջարկով Ղրղզստանի համայնքին դիմելու համար: Սակյան դա չի նշանակում, որ 200 ընտանիքից կազմված ողջ համայնքը համաձայնվել է տեղափոխվել ԼՂՀ: Նա նաև հավելել է, որ նման գաղափար առաջացել է Ղրղզստանում բարդ իրավիճակի պատճառով, մասնավորապես, ազգամիջյան հակամարտությունների վերսկսման արդյունքում: Ալվրցյանը և Վարդանյանը նշել են, որ նման տեղեկատվությունը թուրքալեզու և իսլմական Ղրղզստանում հղի է հայ համայնքի համար լուրջ խնդիրներով, և կոչ արել լրագրողներին ավելի ուշադիր և պատասխանատու լինել նման տեղեկատվության նկատմամբ: Օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Ղրղզստանի համշենահայերի համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջօղլուին, հաղորդել է, որ շուրջ 200 ընտանիքներ նախատեսում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |