Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա հսկա տուֆակերտ աշտարակ16 մայիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջից: “Մայրաքաղաքի թամանյանական նախագծի այս կարեւոր բաղադրիչին անդրադառնալու խնդիրը դրված էր դեռեւս Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին օրերից, բայց միայն այսօր էայն իրականություն դառնալու ճանապարհին”,- նշված է հաղորդագրության մեջ: Հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գնահատմամբ, կառուցվելիք աշտարակը լրջորեն կփոխի Հանրապետության հրապարակի դեմքը, ավարտուն տեսքի կբերի կառավարության շենքի նախագիծն ըստ սկզբնական էսքիզների եւ լուրջ ազդեցություն կունենա հարավային՝ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Նրա խոսքով, թմբուկը գլխավոր առանցք կդառնա հարավային այս պողոտային կատմամբ։ Աշտարակը կլինի Տիգրան Մեծ փողոցի առանցքի վրա, նույն ուղղության վրա են նաեւ Օպերայի շենքն ու Կասկադը: Համաձայն տեղեկատվության, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվայինարժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |