Հայաստանում երեխաների 80 տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևերի

Հայաստանում երեխաների 80 տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևերի

PanARMENIAN.Net - Հայաստանում երեխաների 80 տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևերի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի գծով մասնագետ Աննա Ոսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ծնողները կոպտությունը, վիրավորանքները կամ ապտակը դիտարկում են որպես դաստիարակության մեթոդ: Անդրադառնալով երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերին` հայ փորձագետը նշել է, որ ավելացել են նաև ազգականների կողմից ֆիզիկական բռնության դեպքերը: «Բռնությունը թմրանյութի նման է, ամեն անգամ պահանջում է չափաբաժնի ավելացում»,- նշել է Աննա Ոսկանյանը: Այդ առումով փորձագետը նշել է, որ դրա պատճառը կարող է լինել հայկական ընտանիքում արժեքային համակարգի փոփոխությունը: «Երեխան ամենաանպաշտպան էակն է աշխարհում և նրան շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկելը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---