Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը16 մայիսի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ողջունել է հնարավոր քաղաքական երկխոսությունը իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Ըստ նրա, հնարավոր երկխոսությունը կնպաստի պետության ամրապնդմանը: Նա նաև հավելել է, որ երկխոսության պատրաստակամությունը ողջունել է նաև միջազգային հանրությունը: Մելիքյանը նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում լարված իրավիճակ էր առաջացել, իսկ ընդդիմությունը, չճանաչելով ընտրության արդյունքները, գնաց ապօրինի և հակասահմանադրական քայլերի: Այս առնչությամբ նա ընդգծեց հաջորդ տարիներին նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես, կարևոր արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրների քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ, ինչը թույլ տվեց նվազեցնել լարվածությունն երկրում: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Մելիքյանի, այդ երկխոսությանը բացասաբար կվերաբերվեն այն ուժերը, որոնք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |