Molome ծրագիրը ձևավորում է սովորական նկարները հատուկ էֆեկտներով16 մայիսի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Molome-ն Ovi Store-ում հայտնի նոր բջջային ծրագրերից է։ Այս ծրագիրը փոխակերպում է սովորական նկարները, յուրահատուկ դարձնում դրանք և հնարավորություն տալիս կիսել (share) վերջիններս ընկերների հետ։ «Molome-ն ճամփորդությունները կիսելու հեշտ և ուրախ եղանակ է։ Մեկ անգամ այն բեռնելով և տեղադրելով հեռախոսում՝ պետք է գրանցվել, ինչն անվճար է և օնլայն լուսնակարների ալբոմը պատրաստ կլինի»,- գրված է ծրագրի նկարագրության մեջ։ Ծրագրի էկրանի ներքևում կա մենյու։ Այն պարունակում է իր մեջ «profile» կոճակը, որը հնարավորություն է տալիս միանալու Facebook-ի և Twitter-ի էջերին։ Ծրագիրն ունի մի շարք էֆեկտներ, որոնք կարելի է կիրառել լուսանկարելիս։ Նախ այն ունի մակրոլուսանկարելու հնարավորություն։ Ապա կան Կարմիր, Կապույտ և Կանաչ էֆեկտներ, որոնք գունազրկում են նկարը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ թողնելով միայն նկարի այն մասը, որը ընտրել է օգտագործողը։ Մեկ այլ Vintage կոչվող էֆեկտը նկարի անկյունները վերցնում է կլորակի մեջ և գունավորում դրանք՝ փոխելով նաև ֆոկուսը։ Կան նաև այլ էֆեկտներ՝ Gentle Art, Tilt Shift, և Sepia. Ներբեռնելով նկարները սոցիալական ցանցեր՝ օգտագործողը կարող է հետևել ծրագրի ժամանակացույցում (Timeline ), թե քանի հոգի են հավանել կամ մեկնաբանել նկարը։ Molome-ն կարելի է անվճար բեռնել Nokia Ovi store-ից։ Այն նախատեսված է Symbian սմարթֆոնների համար։ Ծրագրի ծավալն է 1.96 MB: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |