Հայաստանի և Ռուսաստանի հանրային մարմինները կհանդիպեն աշնանը Երևանում16 մայիսի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 12-13-ը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի անդամների հետ: Պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՀԽ անդամներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Ռոբերտ Աթոյանը, Գրիգոր Բադիրյանը, մոսկովյան երկօրյա այցի ընթացքում հանդիպեց ՌԴ Հասարակական պալատի անդամներ` ակադեմիկոս Եվգենի Վելիխովի /ՀՊ քարտուղար/, Միխայիլ Օստրովսկու /ՀՊ քարտուղարի տեղակալ/, Վլադիմիր Գուտենևի /ՀՊ անդամ, Արդյունաբերության արդիականցման հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար/, Իոսիֆ Դիսկինի /ՀՊ անդամ, քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահ/ և Նիկոլայ Սվանիձեի /«Հայելի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան/ հետ: ՌԴ Հասարակական պալատի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում քննարկվեցին համատեղ գործունեության և համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ Հանրային խորհրդի և ՌԴ Հասարակական պալատի հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա աշնանը՝ Երևանում: Հանդիպում տեղի ունեցավ նաև Իսպանիայի Տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության հետ` նախագահ Մարկոս Պենյա Պինտոյի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ՀԽ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |