Սերգո Կարապետյան. 6000 գյուղացի այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկ են ստացել

Սերգո Կարապետյան. 6000 գյուղացի այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկ են ստացել

PanARMENIAN.Net - Սուբսիդավորված գյուղատնտեսական վարկերի տրամադրումը գտնվում է գյուղանախարարության մշտական հսկողության տակ: Ինչպես հայտարարել է նախարար Սերգո Կարապետյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, այսօրվա դրությամբ 4 մլրդ 20 մլն դրամի չափով վարկավորում է իրականացվել. Վարկեր տրամադրվել են շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների:

Նախարարը նշել է, որ վարկերի ձևակերպումը պարզեցված է և դրանք ստանալու համար խոչընդոտներ պետք է որ չլինեն:

Վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որոնցից չորս տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ առանձին շրջաններում 6 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---