Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունով կբացվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը![]() 16 մայիսի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը: Այն կբացի Աշոտ Զոհրաբյանի Սոնատը թավջութակի և դաշնամուրի համար`Հայկ Բաբայանի (թավջութակ) և Արթուր Ավանեսովի (դաշնամուր) կատարմամբ: Խաչատրյան տրիոն ելույթ կունենա Վարդան Աճեմյանի Դաշնամուրային տրիոյով: Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռ.Մլքեյան) կկատարի Էդգար Հովհաննիսյանի «Չորս խմբերգ» Տերյանական շարքը, Դավիթ Հալաջյանը կներկայացնի «Մեղա» ստեղծագործությունը (ըստ Գրիգոր Նարեկացու), Երվանդ Երկանյանը Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների հիման վրա գրած «Աշնան ծաղիկներ» շարքը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |