Արմեն Գևորգյան. Միգրացիոն հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում16 մայիսի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակությանը` տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեաս Հալբախի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանը բարձր գնահատեց կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը և հույս հայտնեց, որ այն հետագայում ևս կշարունակվի: Փոխվարչապետը նշեց, որ միգրացիոն ոլորտի հարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրություն կենտրոնում. ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որում արտացոլված են նաև ՄՄԿ-ի հետ համագործակցության արդյունքները: Այս տարի նախատեսվում է հաստատել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը ենթադրելու է առկա խնդիրների լուծման համար հստակ, գործնական քայլերի իրականացում: Արմեն Գևորգյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրագործմանը կաջակցի նաև ՄՄԿ-ն: Միգրացիոն խնդիրները նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում են: Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին, և, ըստ Արմեն Գևորգյանի, Հայաստանը կարևորում է թե մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման, թե շարժունակության և գործընկերության ծրագրերը: Անդրեաս Հալբախն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Հայաստանին հետաքրքրող ուղղություններով աջակցություն ցուցաբերել` հիմնվելով իրենց ունեցած փորձի և գիտելիքների վրա: Կազմակերպության անդամները նաև առաջարկեցին գործընկերային սկզբունքով օժանդակել ԵՄ-ի հետ համագործակցության գործընթացին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |