Սփյուռքի նախարարությունում քննարկեցին Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրները![]() 16 մայիսի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության, Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը` երիտասարդ լրագրողների դպրոց, երիտասարդ առաջնորդների դպրոց, «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն:Նախարարը ծանոթացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին: Անդրադարձ կատարվեց Լիբանանի նաև հայ համայնքի կրթական, մշակութային, կանանց և երիտասարդության հիմնախնդիրներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |