Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջում է ձերբակալել Քադդաֆիին և նրա մերձավոր համախոհներին

Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջում է ձերբակալել Քադդաֆիին և նրա մերձավոր համախոհներին

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջում է ձերբակալել Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիին, նրա որդի Սայիֆ ալ-Իսլամին և լիբիական հետախուզության պետ Աբդուլլահ Սենուսսիին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտնել է միջազգային դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն: Դատախազությունը ՄՔԴ նախադատական պալատից հրամանագիր է պահանջել Լիբիայի ղեկավարության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության համար, «որոնք, ինչպես ենթադրվում է, առավելագույն պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք իրագործվել են երկրի տարածքում» փետրվարի 15-ից ի վեր: «ՄՔԴ-ն ուղղակի վկայություններ է հավաքել այն բանի, որ Մուամմար Քադդաֆին անձամբ է հրամաններ արձակել: Ուղղակի ապացույցներ են հավաքվել, որ Սայիֆ ալ-Իսլամը կազմակերպել է վարձկանների հավաքագրումը, իսկ Աբդուլլահ Սենուսսին մասնակցել է ցուցարարների դեմ գրոհներին»,- ընդգծել է Մորենո-Օկամպոն:

ՄՔԴ դրույթների համաձայն, նախադատական պալատի դատավորները կարող են հաստատել գլխավոր դատախազի առաջադրած մեղադրանքները, մերժել դրանք կամ գլխավոր դատախազի գրասենյակին խնդրել լրացուցիչ հանցանշաններ վկայություններ ներկայացնել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---