2011-ի առաջին 4 ամսում Թուրքիան հասցրել է Ադրբեջանին վաճառել 20 մլն դոլարի զենք

2011-ի առաջին 4 ամսում Թուրքիան հասցրել է Ադրբեջանին վաճառել 20 մլն դոլարի զենք

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 20 մլն դոլարի սպառազինություն և զինամթերք: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին ասվում է Արտահանողների զեկույցում: Այս տարվա առաջին 4 ամսում թուրքական ընկերություններն արտահանել են Սաուդյան Արաբիա 20 մլն դոլարի սպառազինություն, ԱՄՆ` 10 մլն դոլարի: Ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը, որոնց հետևում են Լիբանանը, Բելգիան, Ռուսաստանը, Իտալիան, ԱՄԷ-ն և Պորտուգալիան:

Միաժամանակ, համաձայն թուրքական МКЕК ընկերության տարածած տեղեկատվության, ընկերությունը 2010-ին Ադրբեջան է արտահանել 299 505,2 դոլարի արտադրանք:

2010 թվականին երկու թուրքական ընկերություններ, որոնք գործում են պաշտպանական ոլորտում, 267 մլն դոլարի արտադրանք են արտահանել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հրթիռների ու ռեակտիվ զինամթերքի խոշոր թուրքական արտադրող ROKETSAN ընկերությունը 244 մլն դոլարի արտադրանք է արտահանել Ադրբեջան: «Otokar» ընկերությունը սկսել է 23 մլն դոլարի պայմանագրի իրագործումը Ադրբեջանի հետ, որով նախատեսվում է Ադրբեջան արտահանել Cobra տիպի զրահատեխնիկա ու Land Rover Defender ավտոմեքենաներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---