Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի16 մայիսի 2011 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակին նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգի ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոմպոզիտորին հանձնեց համալսարանի «Ոսկե մեդալ»: Ռոբերտ Ամիրխանյանը 7 տարի առաջ գրել է ԵՊՀ-ի հիմնը: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիր-Կարայանը և այլք: Համերգի վերջում հնչեց կոմպոզիտորի նոր` «Երդվում եմ քեզ, իմ երկիր» երգը: «Ես համալսարանական չեմ, ցավոք սրտի, սակայն ես համալսարանական եմ մեր մեծ ընտանիքի պատմությամբ: Հայրս եղել է համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը, ում մինչ հիմա շատ են սիրում և հիշում: Համալսարանականի զգացողությունը միշտ եղել է իմ մեջ ու այն թաքնված է նաև իմ երաժշտության մեջ»,- ասել է Ամիրխանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |