Կալիֆորնիայի համալսարանում տեղի կունենա իրանահայ նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին նվիրված դասախոսություն17 մայիսի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի շենքում Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը հանդես կգա «Սմբատի աշխատանքն ու կյանքը» թեմայով դասախոսությամբ, նվիրված նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին: Սմբատ Տեր-Կյուրեղյանը (1913-1999)` Արմենի հայրը Իրանում եղել է հայտնի նկարիչ: Նա աշխատել է, հիմնականում ջրաներկով և գուաշով: Նա ծնվել է Սպահան կամ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ հայերը հաստատվել են դեռ 17-րդ դարում և ստեղծել են իրենց ուրույն մշակույթը: Նրա աշխատանքներում պատկերված են Իրանի հայկական և պարսկական գյուղերի տեսարաններ և լանդշաֆտներ: Դասախոսությունը ուղեկցվելու է նկարչի աշխատանքների ցուցադրությամբ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |