Երևանում աշխատանքն է սկսել «Կովկաս 2010» համաժողովը, որտեղ քննարկվում են հարավկովկասյան գործընթացները17 մայիսի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքն է սկսել «Կովկաս 2010» համաժողովը, որտեղ ամփոփվելու են անցած տարում Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցած գործընթացների զարգացումների արդյունքները: «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքերով, 2010-ին տեղի են ունեցել «այնքան ուշագրավ իրադարձություններ, որ մեղք է դրանք բոլոր չափանիշներով վերլուծության չենթարկելը»: Նրա կարծիքով, վերջին ժամանակները համաշխարհային գործընթացներն ավելի մեծ ազդեցություն են ունենում կոնկրետ տարածաշրջանային իրավիճակների վրա: «Հնարավորությունների միջանցքը նեղանում է և որոշվում արտաքին գործոնների կողմից, այդ պատճառով, խոսելով Կովկասում հիմնական միտումների մասին, մենք չենք կարող մի կողմ թողնել այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, առավել ևս, որ Կովկասն այդքան էլ հեռու չէ առավել մեծ մրրկայնության այն օջախներից, որոնք մենք հիմա ամեն տեղ նկատում ենք»,- ասել է նա: Իր հերթին, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ 2010-ը կարևոր տարի էր Հարավային Կովկասի զարգացման մեջ ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում: «2010-ին մենք բանակցություններ ենք սկսել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ Ասոցիացիայի մասին համաձայնագրի հարցերով: Մենք Վրաստանի հետ համաձայնություն ենք կնքել անցագրային ռեժիմը հեշտացնելու մասին: Հայաստանի հետ բանակցություններում մենք նույնպես մեծ հաջողությունների ենք հասել, մենք լուրջ առաջընթաց ունենք»,- ասել է նա: Համաժողովում զեկույցներ են ներկայացնելու փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Թուրքիայից: Համաժողովը կազմակերպվել է Երևանում Կովկասի ինստիտուտի կողմից:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |