Անտոնիո Գուտերեշ. Հայ փախստականների խնդիրը կարող է լուծվել միջազգային համագործակցության ճանապարհով![]() 17 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից հայ փախստականներին բնակարանով ապահովելու հարցը հնարավոր է լուծել միայն միջազգային համագործակցության ճանապարհով: Այդ մասին Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտերեշը: Նրա խոսքերով, նա 5 տարի առաջ այցելել է այն վայրերը, որտեղ բնակվել են հայ փախստականները և ցնցվել նրանց կենսապայմաններից. «նրանցից շատերն ապրում են անընդունելի պայմաններում»: «Ցածր և միջին կենսամակարդակով երկրների համար նման մարտահրավերը չափազանց լուրջ է առանց միջազգային հանրության օգնության այս հարցը լուծելու համար»,- ասել է Անտոնիա Գուտերեշը և հավելել, որ փախստականների խնդրի լուծումն անպայման պետք է ներառվի Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգում: Այդ առումով ՄԱԿ-ը պատրաստ է Հայաստանին ամեն կերպ աջակցել այս հարցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |