Հայկազ Գևորգյանը խորհուրդ է տալիս Բաքվին իրեն պահել ՀԱԷԿ-ի վերաբերյալ իր սպառնալիքները

PanARMENIAN.Net - Հայաստանի հակաօդային ուժերը շատ լավ են պաշտպանում Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ): Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկազ Գևորգյանը: Ըստ նրա, ԱԷԿ-ի պաշտպանությունն ընդգրկված է ՀՕՊ ընդհանուր համակարգի մեջ: «Պետք չէ տարանջատել Երևանի ու Մեծամորի ԱԷԿ-ի պաշտպանությունը, քանի որ դա ՀՕՊ ընդհանուր համակարգի մաս է կազմում»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին այն մասին,որ նրանք կարող են հարված հասցնել ԱԷԿ-ին, Գևորգյանը խորհուրդ է տվել ադրբեջանական կողմին իր սպառնալիքներն իրեն պահել: «Եթե նույնիսկ նրանք ցանկանան, միևնույն է չեն կարողանա վնասել մեր ԱԷԿ-ին»,-ասել է նա: Ըստ նրա, Հայաստանի ՀՕՊ-ը վերազինված է նոր տեխնիկայով և կարող է արժանի հակահարված հասցնել ցանկացած ագրեսիայի դեպքում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---