«Երևակայության գավաթ» 2011-ի եզրափակչի մասնակիցները այցելել են «ԱրմենՏել» ընկերություն17 մայիսի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հրավերով «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելեցին ընկերություն և ծանոթացան Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքին: Ընկերության տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակիչ անցած ուսանողներին պատմեցին Հայաստանի կապի ազգային օպերատաորի աշխատանքի մասին: Հաղթած թիմերի մասնակիցներն այցելեցին Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն և ծանոթացան օպերատորների աշխատանքին, ընկերության զարգացման պատմությանը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացան նեթբուքեր և հուշանվերներ: «Երևակայության գավաթ» 2011թ-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին: «Շատ ուրախ ենք ողջունել «ԱրմենՏել»-ի հարկի ներքո երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք 2011թ-ի «Երևակայության գավաթ» միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը և ոգևորությունը կբացեն ձեր առջև լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: «Microsoft-ի հայաստանյան գրասենյակի և «ԱրմենՏել» ընկերության համագործարկցությունը կարելի է համարել ռազմավարական: Մեր արդյունավետ համագործակցությունն, այդ թվում այս ծրագրի շրջանակներում, շարունակվում է ոչ առաջին տարին, և ես ցանկանում եմ նշել, որ սա մի վառ օրինակ է, թե ինչպես բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպաստում են երիտասարդ սերնդի զարգացմանը», - ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: «Երևակայության գավաթ»–ը աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի և այլ ընկերությունների աջակցությամբ: «Երևակայության գավաթ»-ի հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |