Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ` որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրոմիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---