Հայաստանի Ազգային գրադարանը նվեր կստանա «Ալեքսանդր Մանթաշյանց: Մեծ վաճառականը և բարեգործը» գիրքը17 մայիսի 2011 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Այդ շարքի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 18-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում: Միջոցառման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ՀԱԳ-ին կնվիրի Առաքել Սարուխանի վերահրատարակված «Ալեքսանդր Մանթաշյանց: Մեծ վաճառականը և բարեգործը» գիրքը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը, 1931թ. Ալ.Մանթաշյանցի մահվան 20-ամյակի կապակցությամբ տպագրված գիրքը վերահրատարակվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության հովանավորությամբ: Գրքում ներկայացվում է Ալեքսանդր Մանթաշյանցը` որպես վաճառական և բարեգործ, նրա նախնիները, Մանթաշյանցի գործունեությունը բանկային շրջաններում և նավթային արդյունաբերության մեջ: Գրքի առանձին բաժին նվիրված է Բաքվում հայերի գործունեությանը, ներկայացվում են Բաքվում գործող հայկական կազմակերպություններ և անհատ գործիչներ, որոնցից են Ղուկասյան եղբայրները, Սահակ Տեր Գաբրիելյանը, Մկրտիչ Քալանթարյանը, Միքայել Ալիբեգյանը, Միքայել Արամյանցը, Կոնստանտին Խատիսյանը, «Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը՚, ՙՀայկական կուլտուրական միությունը» և այլն: Գրքում ներկայացված է Մանթաշյանի կատարած բարեգործությունները հայ եկեղեցու, թատրոնի, ընդհանրապես հայկական մշակույթի և կրթության ոլորտում: Վերջում ներկայացված է Ալ.Մանթաշյանցի կտակը: Ազգային գրադարանի միջոցով գիրքը կբաժանվի ՀՀ գրադարաններին, դպրոցներին և մշակութային այլ օջախներին: Միջոցառման բանախոսը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի տեղակալ Հովսեփ Պողոսյանն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |