Երևանի քաղաքապետի որոշմամբ հասարակական տրանսպորտում ծխողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Երևանի քաղաքապետի որոշմամբ հասարակական տրանսպորտում ծխողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

PanARMENIAN.Net - Կարևորելով Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի և առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին»:

Որոշման համաձայն, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում` քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարվում է «Երևանտարանս» ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման նկատմամբ և պայմանագրային պարտավորության խախտման դեպքում` խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:

Երևան քաղաքում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---