Բաքվում կարծես մոռանում են, որ հենց միջազգային իրավունքով Ղարաբաղն Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի: Այդ մասին Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումից հետո մամուլի համար կատարած հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերը կրկնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, որը հայտնել է, որ «Ադրբեջանին շատ լավ հայտնի է, թե ինչ է իրենից ներկայացնում տարածքային ամբողջականության սկզբունքը»: Ընդ որում, նրա խոսքով, տարածքային ամբողջականությունը նախատեսում է «Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Սակայն Բաքվում միանգամայն սխալ են ընկալում կամ, ավելի ճիշտ, մատուցում այդ նույն միջազգային իրավունքը` կարծես տեսադաշտից բաց թողնելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանդրական ակտի 2-րդ հոդվածում ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, ՌԿԿ (բ) ԿԿ Կավբյուրոյի 1921թ. որոշմամբ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն: Պատմական իրողությունները վկայում են. Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ, և հենց այժմ միջազգային իրավունքը լիովին պահպանված և վերականգնված է: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |