Փորձագետ. Ահմադինեժադի պաշտոնանկությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա18 մայիսի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հնարավոր պաշտոնանկությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանը: Ըստ նրա, փոփոխություններն ավելի շատ կանդրադառնան Իրանի հարաբերությունների վրա արաբական աշխարհի և Արևմուտքի հետ: Նա նշել է, որ Իրանի հոգևորականները խստորեն դատապարտում են Իրանի վերաբերմունքը արաբական երկրների հանդեպ, մասնավորապես, Բահրեյնի հանդեպ, և շիա մահմեդականներին չսատարելու համար: Փոխձագետը նշել է նաև, որ Ահմադինեժադն ընդունելի նախագահ է Հայաստանի համար: «Նրա օրոք իրականացվեցին լավ տնտեսական նախագծեր երկու երկրների համար, ինչպես նաև զարգացավ ռազմատեխնիկական համագործակցությունը»,-հայտարարել է Սարուխանյանը: Փորձագետը նաև անդրադարձել է Իրանի վերաբերմունքին ղարաբաղյան հակամարտությանն՝ ընդգծելով, որ Իրանն երբեք ակնհայտ հայամետ հայտարարություններ չի արել: Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է հակամարտության ստատուս-կվոյի պահպանման և Ադրբեջանի թուլացման հարցում: «Քանի դեռ գոյություն ունի Ադրբեջանի արևմտամետ կողմնորոշումը, Իրանը կդիտարկի այն որպես սպառնալիք ներկայացնող երկիր»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, իրանա-ադրբեջանական համագործակցությունը դիտարկվում է Իրանի կողմից որպես իր դիրքերն Ադրբեջանում ամրապնդելու հնարավորություն՝ Ալիևի իշխանափոխության հասնելու միջոցով: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |