ԱԶԲ-ն տեղեկատվություն չի տրամադրում հասարակությանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շինարարության ընթացքի մասին

ԱԶԲ-ն տեղեկատվություն չի տրամադրում հասարակությանը  «Հյուսիս-Հարավ» նախագծի շինարարության ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում Ասիական զարգացման բանկի մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խումբը, որի ֆինանսավորմամբ Հայաստանում իրագործվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության նախագիծը, ԱԶԲ-ին բազմիցս գրավոր բողոքներ է տրամադրել այն առիթով, որ հաշվետվություններում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը:

«Առաջին փուլից սկսած ԱԶԲ-ն խոչընդոտում է նրան, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի նրա ծրագրերի մասին»,- ասել է նա:

Նրա խոսքերով, շինարարական աշխատանքներն առանձին ճանապարհահատվածներում պետք է արդեն մեկնարկեին, սակայն մինչև հիմա ոչ մի առաջխաղացում չկա, իսկ բնակչությունը տեղեկացված չէ այդ տարածքներում բանկի ծրագրերի վերաբերյալ: Ավելին, ԱԶԲ-ն չի պատասխանել խմբի բողոքին այն մասին, թե ինչ են անելու գյուղացիները, զրկվելով խնձոր վաճառելու հնարավորությունից, որոնց այգիներն ընկնելու են այդ ճանապարհի երկու կողմերին: Ինչպես հաղորդել է Սիլվա Ադամյանը, այդ տարածքները, ծրագրի համաձայն, պետք է ասֆալտապատվեն:

Բացի դրանից, նա հավելել է, որ Ուջանի շրջանում ճանապարհային շինարարության հետևանքով տուժելու են վարելահողերը, վնաս են կրելու 25 տնտեսություններ: ԱԶԲ-ին չի անհանգստացնում նաև այն, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարության արդյունքում կարող են տուժել 22 հուշարձաններ, որոնք, մասնագետների կարծիքով, ուղղակի չեն կարող տեղափոխվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---