Global Finance-ը Պրոմեթեյ բանկին ճանաչել է 2011 թ. Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»

Global Finance-ը Պրոմեթեյ բանկին  ճանաչել է 2011 թ.  Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»

PanARMENIAN.Net - 2011 թ. մայիսի 16-ին Global Finance հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես 2011թ. աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկը»:

Որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը և այլ չափանիշներ:

Ինչպես ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ պրն. Ջոզեֆ Ջիարապուտոն. «Մենք ընտրել ենք այն բանկերին, որոնք ողջ աշխարհում լավագույնն են ակտիվների սպասարկման և պահպանման գործում», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---