Արմեն Գևորգյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկեց մարդահամարի ֆինանսավորման հարցերը18 մայիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին: Փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համապետական մարդահամարի անցկացման գործընթացին ՀԲ աջակցության համար: Ներկայացվեց մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հիմնական աշխատանքներն իրականացվել են, հայկական կողմը ներկայումս աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` միջոցների ներգրավման ուղղությամբ: Կողմերը կարևորեցին մարդահամարի անցկացումը և հավաքագրված տվյալների նշանակությունը պետության զարգացման հեռանկարային ծրագրերի համար: Քննարկվեցին լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան նաև ոռոգման համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀԲ նոր ծրագրի հետ կապված հարցերին: Երկուստեք կարևորվեց ոռոգման համակարգում ներդրումների իրականացումը, արձանագրվեց, որ համակարգի բարելավումը նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որի կարևոր բաղադրիչն էլ արդյունավետ գյուղատնտեսության զարգացումն է, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |