Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ կոալիցիայի առաջարկն ընդդիմադիրներին ազատ արձակելու վերաբերյալ դրական լուծում կստանա18 մայիսի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ Հայաստանի նախագահին ներկայացված կոալիցիայի առաջարկն ընդդիմադիրների կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ դրական լուծում կստանա: «Ես անձամբ հուսով եմ, որ այդպես կլինի»,-հայտարարել է ԱԺ խոսնակը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցություններն առաջարկել են նախագահին ազատ արձակել ընդդիմության մի շարք կողմնակիցների: Ինչպես ակնկալվում է մամուլում, հնարավոր է, որ դա տեղի ունենա մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |