Արմեն Գևորգյանն Արմավիրի մարզում ծանոթացավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքերին18 մայիսի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 18-ին այցելեց Արմավիրի մարզ, Հովտամեջ և Խորոնք համայնքներում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան»-ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնետեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, համայնքապետեր, ՋՕԸ-երի ղեկավարներ: Այցը պայմանավորված էր աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ տեղերից ստացված ահազանգերով: Մասնավորապես խնդիրներ էին առաջացել ջրանցքների ջրթողունակության ավելացման, շինարարական աշխատանքների տեմպերի արագացման հետ կապված: Արմեն Գևորգյանը թե նախագծող, թե շինարարությունն իրականացնող կազմակերպություններին առաջարկեց համայնքապետերի, ՋՕԸ-երի հետ համագործակցված աշխատելով ձեռնամուխ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը: Բնական համարելով, որ ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, նա կարևորեց համատեղ ուժերով դրանց օպերատիվ լուծում տալը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց աշխատանքները պահել ուշադրության կենտրոնում, իսկ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին` պարբերաբար տեղեկություններ ներկայացնել ընթացքի մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |