Սեյրան Օհանյան. Հայաստանն իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում

Սեյրան Օհանյան. Հայաստանն իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում

PanARMENIAN.Net - Երևանը հուսով է աջակցություն ստանալ ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, եթե Ադրբեջանը որոշի վերսկսել պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, Հայաստանը գտնում է, որ, իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև:

Ընդ որում, Սեյրան Օհանյանը հատուկ ընդգծել է, որ Բաքուն ջանում է բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ից այլ հարթակ տեղափոխել: Ավելին, իր հակահայկական քարոզչության գործին Ադրբեջանը ներգրավում է նաև եյլ երկրների, օրինակ, Թուրքիային՝ շարունակելով շրջափակումն ու սպառազինության մրցավազք սանձազերծելով:

6  19.05.11 - ՀԱՊԿ խորհրդաժողով Երևանում
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---