Հայաստանը ՀԲ խորհրդատվությունների օգնությամբ կբարձրացնի ջրային ոլորտի կառավարման արդյունավետությունը19 մայիսի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում խմելու ջրի կառավարման ոլորտում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամենալավ մոդելն այս համակարգում մասնավոր հատվածի ներգարվումն է: Այդ մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Հայաստանի կառավարության խնդրանքով Համաշխարհային բանկն իրականացրել է Հայաստանի ջրամատակարարման ծառայությունների մատուցման վերլուծություն` ոլորտի հրատապ բարեփոխումային միջոցառումները և «Հայջրմուղկոյուղու» համար պետական-մասնավոր գործընկերության լավագույն կառուցվածքի տարբերակը որոշելու նպատակով: Արմեն Գևորգյանը հաղորդել է, որ այսօր վերանայվում է ջրային ոլորտում գործող օպերատորների օպտիմալ քանակը, և փորձագետների կարծիքով դրանց թիվը պետք է հասցվի երկուսի, ընդ որում մեկն աշխատելու է Երևանում, իսկ երկրորդը` ողջ տարածքում: Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժամ Միշել Հափին հավելել է, որ անհրաժեշտ է արձանագրել այս ոլորտում ձեռք բերված առաջընթացը` բարեփոխումների հետագա քայլերը որոշելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանում ջրի որակը զգալիորեն լավացել է, իսկ ջրամատակարարման միջին տևողությունը հասնում է 21-22-ի ժամի` 5 տարի առաջ 17 ժամվա փոխարեն: «Հիմա մենք փորձում ենք բարելավել ջրի կենսաքիմիական կազմը»,- ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |