Պատմաբան. Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչումը սրբապղծություն է թուրքերի համար

Պատմաբան. Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչումը սրբապղծություն է թուրքերի համար

PanARMENIAN.Net - Ժամանակակից Թուրքիայի «սրբապատկեր» Մուսթաֆա Քեմալը կենտրոնական դեր է խաղացել Պոնտոսի hույների ցեղասպանության կազմակերպման մեջ: Պոնտոսի hույների ցեղասպանության ճանաչումը սրբապղծություն է թուրքերի համար: Դա կնշանակի թուրքերի պատմական հիշողության կործանում: Այդ մասին Պոնտոսի հույների ցեղասպանությանը թեմային նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, պատմաբան Սուրեն Մանուկյանը: «Եթե Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան փորձում է մեղքը գցել Օսմանյան կայսրության կառավարության և երիտթուրքերի վրա, ապա Պոնտոսի հույների դեպքում Քեմալ Աթաթուրքի դերը կենտրոնական է և առանցքային: Հենց նա է գլխավորել հույների էթնիկ զտումների շարժումը»,- ասել է Մանուկյանը:

Այսօր Պոնտոսի Հույների ցեղասպանությունը ճանաչել են միայն Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան:

4  19.05.11 - Սամվել Մանուկյանի և Արկադի Խիտարովի մամլո ասուլիս
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---