Հայ ուսանողները Ծաղկաձորում կքննարկեն Հայաստանի տնտեսության «երեկը, այսօրն ու վաղը»19 մայիսի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը մայիսի 20-22-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնի «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողով: Ծրագրի նպատակն է գիտական տնտեսական զեկույցների և քննարկումների միջոցով գնահատել և երիտասարդության աչքերով կանխատեսել մեր երկրի տնտեսության վաղվա օրը` զուգահեռներ տանելով երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև: Գիտաժողովի նպատակներից է նաև աչքի ընկած ուսանողներին ներգրավել տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույցներում, ովքեր իրենց ժամանակակից մոտեցումներով կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին, մասնավորապես գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, բանկային, ապահովագրական, ֆինանսական համակարգերի ներկային և զարգացման միտումներին, արժեթղթերին, տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառությանը, մենաշնորհներին և դրանց դեմ պետական մարմինների պայքարին վերաբերող 30 զեկույցներ: Գիտաժողովը բաղկացած է երեք բաժնից։ Գիտաժողովի զեկույցները նախքան հրապարակային ներկայացումն անցել են գրախոսման փուլ, ինչը կնպաստի զեկույցների բարձր որակին և ներկայացվող նյութի արդիականությանը: Յուրաքանչյուր բաժնում լավագույնը ճանաչված զեկույցի հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և արժեքավոր մրցանակներով: Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ հանդիպում-քննարկում` ՀՀ պետական բյուջեի կազմման և կատարման մասին քննարկման ակնկալիքով: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ Աժ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |