Ազգային մրցունակության հիմնադրամը մտադիր է Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր խնդիրներից է արկածային զբոսաշրջության զարգացումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջային ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը: Նրա խոսքերով, արկածային զբոսաշրջույթունն ավելի գրավիչ է երիտասարդների համար: Այդ առումով նա նշել է, որ զբոսաշրջության նման տեսակի զարգացումն ինչ-որ առումով թույլ է տալու «երիտասարդացնել» զբոսաշրջային հոսքը Հայաստան, որի մեծամասնությունը 50 տարեկանից բարձր մարդիկ են: Ազոյանը նշել է, որ Հարավային զբոսաշրջային միջանցքի ռազմավարական նախագծի շրջանակներում նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացում` Հայաստանի մարզերը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի զբոսաշրջիկներին գրավի ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի այլ մարզերը»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---