Բորդյուժան հիշեցրել է Հայաստանի առջև ՀԱՊԿ պարտավորությունների մասին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում19 մայիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ մասնակից է և պարտավորություններ է ստանձնել որպես կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ»,-Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում: Բորդյուժան հավելել է նաև, որ դա շատ զգայուն թեմա է և Հայաստանի ու ՌԴ նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և համաձայնության գալու համար հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև: «Հապճեպ հայտարարություններ ես չէի անի՝ հասկանալով, որ դա միայն կվնասի խնդրի կարգավորմանը»,-ասել է նա: Մեկնաբանելով վերջին միջադեպերը շփման գծում՝ ՀԱՊԿ ղեկավարը հայտարարել է, որ ինքն իրազեկված է այդ իրադարձությունների մասին և քննարկել է այդ հարցը Երևանում: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները կարող են վերաճել հակամարտության»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |