Հայաստանի հակամենաշնորհային մարմնի փորձագետները մոնիտորինգ են իրականացրել ԼՂՀ առևտրի կետերում19 մայիսի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-18-ը եռօրյա այցով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Հանձնաժողովի փորձագետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել: Սա ՏՄՊՊՀ երկրորդ պաշտոնական այցելությունն է Արցախ` նախորդ տարվա հոկտեմբերին Արցախի և Հայաստանի տնտեսական մրցակցության դաշտը կարգավորող պետական մարմինների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Հանդիպման նպատակը մրցակցության քաղաքականության, մասնավորապես ապրանքային շուկաների ուսումնասիրության, վարույթների իրականացման բնագավառում փորձի փոխանակումն ու գործնականում առևտրի կետերում դիտանցումների իրականացումն էր: Հանձնաժողովի երկու փորձագետները մոնիտորինգ են իրականացրել Ստեփանակերտի մանրածախ առևտրի կետերում, որից հետո ծավալվել է քննարկում՝ ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքների և ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Դավիթ Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի նոր փոփոխությունները, ինչպես նաև անդրադարձել Հանձնաժողովի կողմից միջազգային փորձագետների ներգրավվածությամբ պարբերաբար կազմակերպող սեմինար-քննարկումներին և դրանց արդյունքներին: Նշենք նաև, որ Երևանում հաճախ են կազմակերպվում գործնական քննարկումներ նաև Արցախի Հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ծանոթանալով Արցախի մրցակցային դաշտում առկա խնդիրներին, հայտնել է Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ դրանց լուծման ուղղությամբ: Նկատի ունենալով, որ Հանձնաժողովները երբեմն խնդիրներ են ունենում տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության հետ կապված, Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու օրինակելի ձևանմուշներ և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում օժանդակել նաև ոլորտին առնչվող այլ հարցերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |