Երևանում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը19 մայիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Երևանի «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 90 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից: Բացման արարողության ժամանակ բոլոր ըմբիշներին և հյուրերին ողջունեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Այս առաջնության համար Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռաֆայել Սամուրգաշևը: Առաջին մրցութային օրը ելույթ ունեցան մինչև 50, 60 և 74կգ քաշային կարգերի հունահռոմեական ըմբիշները: Թեթև քաշային կարգում հաղթող դարձավ հայ ըմբիշ Մաքսիմ Սիմոնյանը: Գոգիտո Գոգիաշվիլին (Վրաստան) և Կարապետ Չալյանը (Հայաստան) առաջինն էին համապատասխանաբար 60 և 74կգ քաշային կարգերում: Առաջնությունը կավարտվի մայիսի 20-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |