Ղարաբաղի հետ պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել 19 մայիսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում կատարված հայտարարությունները միանշանակ ուղերձ էին Ադրբեջանին` պատերազմի դեպքում Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, չի կարող անմասն մնալ և կօգնի Արցախին Բաքվի մոտ մարել ագրեսիվ գործողությունների ախորժակը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով խորհրդաժողովումում, ընդգծել է, որ Հայաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից` հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՆիկոլայ Բորդյուժան իր հերթին ՀԱՊԿ երկրներին հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել որպես կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ: Բնականաբար, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում, Բորդյուժան որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և համաձայնության գալու համար ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև: Այլ խոսքով` պարզապես փորձում են կանխել Ադրբեջանի համար այդքան ցանկալի և Ադրբեջանի կողմից մշտապես խոստացվող պատերազմը: Ընդ որում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները կարող են վերաճել հակամարտության, ինչը խիստ անցանկալի է: Եզրակացություն` Հայաստանը կողքից չի նայելու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, ՀԱՊԿ-ն, ըստ համաձայնագրերի, կողքից չի նայելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Եվ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել, իսկ դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվ, ամենայն հավանականությամբ, այդժամ Ադրբեջանին չեն օգնի ո'չ հսկայական քանակությամբ սպառազինությունը, ո'չ դեռահաս դիպուկահարները, ո'չ էլ դպրոցական դեսանտայինները: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |