Վարչապետը հանձնարարել է արագացնել նախապատրաստական աշխատանքները ԱՊՀ 20-ամյակին

Վարչապետը հանձնարարել է արագացնել նախապատրաստական աշխատանքները ԱՊՀ 20-ամյակին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշում է ընդունել ԱՊՀ 20-ամյակի առթիվ միջպետական ցուցահանդեսին մասնակցությունը կազմակերպելու համար 25 մլն դրամ հատկացնելու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, իսկ նախապատրաստական աշխատանքները առևտրական կազմակերպությունների և Զարգացման հայկական գործակալության պատասխանատվության տակ են:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել նախապատրաստական աշխատանքները, քանի որ նախքան ցուցահանդեսը հաշված օրեր են մնացել` ավելացնելով, որ նախօրեին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում այս հարցը նույնպես քննարկվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---