Ընտանիքի պլանավորումն անցանկալի հղիության դեմ պայքարի միջոցներից մեկն է20 մայիսի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - «Հղիության արհեստական ընդհատումը անցանկալի է, հարկավոր է միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար»,-այդ մասին Երևանում հայտարարել է Մամոգրաֆիայի հայ-ամերիկյան կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը: Ըստ նրա, անցանկալի հղիության դեմ պայքարի միջոցներից մեկը ընտանիքի պլանավորումն է: Նա նշել է, որ երեխայի ծնունդից հետո մինչև հաջորդ հղիությունը ցանկալի է պահպանել երկամյա ընդմիջում, որպեսզի մոր օրգանիզմը հասցնի լիովին վերականգնվել: Նա նշել է նաև, որ դա օգտակար է նաև երեխայի համար, քանի որ մայրը կկարողանա նրան հատկացնել անհրաժեշտ ողջ ուշադրությունը: Նա հայտնել է, որ կենտրոնն օգնում է նաև երիտասարդ ընտանիքներին ընտանիքի պլանավորման հարցում: «Արհեստական ընդհատումը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Եթե կինը աբորտի է դիմում առաջին հղիության ժամանակ, նա կարող է ընդմիշտ զրկվել մայրանալու կարողությունից»,-ասել է նա: Իր հերթին «Հայաստանի մայրության կենտրոնի» հոգեբան Աննա Բադալյանը նշել է, որ աբորտը լուրջ հոգեբանական և ֆիզիոլոգիական հարված է կնոջ համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |