Ալիկ Սարգսյան. Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են20 մայիսի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են, մայիսի 20-ին լրագրողներին կառավարության նիստից հետո ասել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: «Կադրային փոփոխությունները միշտ եղել են և լինելու են: Երբեմն մարդիկ ազատվում են պաշտոններից տարաբնույթ հարցերի պատճառով: Բայց վերջին փոփոխությունները, հիմնականում, կապված են եղել ռոտացիոն համակարգի հետ, քանի որ 3-4 տարի զբաղեցնելով նույն պաշտոնը, մարդը դառնում է կարծրատիպերի գերի, նրա հնարավորությունները նեղանում են, նա թուլացնում է հսկողությունը: Այդ դեպքում նպատակահարմար եմ համարում տեղափոխել այդ մարդուն այլ ստորաբաժանում»,- ասել է նա: Մասնավորապես, նրա խոսքերով, Կոտայքի, Հրազդանի և այլ շրջանների պետերն ազատվել են իրենց պաշտոններից, շուտով նշանակվելու են այլ պաշտոններում: «Ինչ-որ ժամանակ նրանք լավ են աշխատել, հիմա թուլացրել են զգոնությունը, ուստի կարծում եմ, որ փոփոխությունները կատարվել են ժամանակին և հիմնավորված են»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |