Հայաստանը հանդես է գալիս ԵՍԶՈՒՊ կատարման օգտին, հայտարարել է ԱԳ փոխնախարարը20 մայիսի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է ձեռնպահ մնան ատելության ու ռազմատենչ հայտարարությունների հռետորաբանությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում » միջազգային խորհրդաժողովում: «Հակամարտության վերջնական և կայուն կարգավորման համար շահագրգիռ կողմերից կարող են պահանջվել ցավագին փոխզիջումներ: Հիմնական խնդիրներից մեկը հակամարտության կողմերի առաջնորդների համար հանդիսանում է բնակչության նախապատրաստումը նման որոշումներին»,-ասել է Արման Կիրակոսյանը: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը, Հայաստանը հանդես է գալիս Եվրոպայում զինված ուժերի սահմանափակման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման օգտին: «Ես կցանկանայի մեր խորին մտահոգությունը հայտնել սպառազինության վերահսկման վերաբերյալ պարտավորությունների մշտական խախտումների փաստով, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,-ասել է Կիրակոսյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |