Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի առանց բաժանարար գծերի անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար

Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի առանց բաժանարար գծերի անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն ոչ միայն մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է, այլ նաև նպաստում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը: «Եթե ռազմաքաղաքական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, այն կարող է լինել խաղաղության գրավականը»,- ասել է Կիրակոսյանը:

Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ ԵԱՀԿ շրջանակներում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով` ուղղված ԵԱՀԿ ամրապնդմանը, մասնավորապես, անվտանգության ոլորտում Հայաստանը պաշտպանում է Եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագիրը կնքելու մասին առաջարկը:

«Անվտանգության համընդհանուր ճարտարապետության ամրապնդումը և զարգացումն անտարակույս դրական ավանդ կունենան տարածաշրջանային կայունության խորացման մեջ»,- ասել է Կիրակոսյանը:

Ինչպես նշել է փոխնախարարը, Աստանայի հռչակագիրը միանշանակ ցույց է տալիս, որ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության այնպիսի համակարգի ստեղծմանը, որում տեղ չեն ունենալու բաժանարար գծերը, հակամարտությունները, ազդեցության գոտիները: «Հայաստանը հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրելու է անվտանգության նման տեսությունները կյանքի կոչելու համար»,- նշել է Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---